▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշումն ընդունելու են, բայց փողը չեն տալու տիկին Մակունց. Փաշինյանը կատակեց

Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվում է ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն»: Այս նպատակով կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Հայաստանի պատմության թանգարանին որպես նվիրա¬բերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 9,72 մլն դրամ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Որոշոման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ում խոսքով, հաշվի առելով կենտրոնի կարեւորությունը, առավել նպատակահարմար է ստեղծել որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Բացումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում Իտալիայի նախագահի այցի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախարարը նշեց, որ մեկ տարվա ընթացքում իտալական կողմի ներդրումների քանակը կազմելու է 350 հազար եվրո:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե որեւէ պետական մարմին նախաձեռնում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու որոշում, առաջնահերթ քննարկվում է տվյալ մարմնի առաջնահերթությունների վերանայման ճանապարհով եղած միջոցները վերաբաշխելով, այդ միջոցները պահուստային ֆոնդ տեղափոխելու եւ այնտեղից հատկացում իրականացնելու հնարավորության հարցը: Այս դեպքում եւս պետք է գնալ այդ ճանապարհով: Հակատռակ դեպքում նվազեցնում ենք պահուստային ֆոնդի միջոցները: Երկորրդ, անտեղ կապիտալ ծախսերի մասին է խոսքը, որտեղ նախահաշիվը բացակայում է: Գործող կարգավորումներով չի կարող միջոցներ հատկացվել, եթե բացակայում է նախագիծ-նախահաշիվը»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Մակունցն արձագանքեց, որ այս դեպքում հնարավոր չի եղել պահուստային ֆոնդ տեղափոխել միջոցներ, իսկ նախահաշվի մասով երկու օրում դա կներկայացնեն:

Նիկոլ Փաշինյաննասաց. «Հիմա որոշումը չընդունե՞նք», ինչին ֆինանսների նախարարն արձագանքեց. «Ես կառաջարկեի ընդունել պայմանով, մեզ հնարավորություն տալ երկօրյա ժամկետումմենք օրենքի օրենքի կարգավորման դաշտում տեղավորվենք»:

Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Ես սկզբից ժպտում էի, որովհետեւ ինձ թվում էր, որ հիմա կասեք՝ ես առաջարկում եմ որոշումն ընդունել, բայց հնարավորություն տալ, որ փողը չտալ: Բայց արդյունքում այդպես էլ ստացվեց, ճիշտ էլ հասկացել էի: Փողը չեն տալու տիկին Մակունց»:

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին