Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ,
հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
Կարդացեք նաև՝ Չեղարկվում են հանդեսները, կհավաքվի խաղալիքների մի մասը, կգործեն 10-12 հոգանոց խմբեր. մանկապարտեզների համար ուղեցույցը
Արգելվում է կանգնած ուղեւորների տեղափոխումը, երթուղայիններ նստելիս ուղեւորները կախտահանեն ձեռքերը
Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանցով միջոցառումների անցկացումը. ուղեցույց


