▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես կանոն կայացածներին փորձում են ցածրացնել միայն ամենաթույլերը. Սիրուշոյի արձագանքը՝ աղմկահարույց դեպքերին

Արդեն տեղեկացրել ենք,  որ օրերս Հայաստանի եւ ՌԴ մշակույթի 60 գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով կոչ էին արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայտարարությունից հետո  մշակութային որոշ գործիչներ հերքել էին, որ իրենք միացել են կոչին: Հայտարարությունը բավական բուռն էր ընդունվել համացանցային օգտատերերի կողմիցհնչում էին նաև քննադատությունները:

Երգչուհի Սիրուշոն բարձրացրած աղմուկից հետո արել է հետևյալ գրառումը:

«Որպես կանոն կայացածներին փորձում են ցածրացնել միայն ամենաթույլերը»:
 

Նշենք, որ երգչուհին հայտարարությանը չէր միացել, սակայն նրա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի խոսքով՝ առանց դրա էլ պարզ է իրենց դիրքորոշումը:

Հավելենք, որ հայտարարությանը միացածներից մեկն էլ դերասան Սարգիս Գրիգորյանն է, ով  Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել, որում նշում է, որ իր ընտանիքի անդամները և մշակութային մյուս գործիչները հալածվել են իրենց դիրքորոշման համար:

Կարդացեք նաև՝

Ընտանիքս ու մշակույթի գործիչները հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար. Սարգիս Գրիգորյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին