▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն է հայերի կյանքի միջին տևողությունը

aroxj.am-ը գրում է. Ամբողջ աշխարհում երկրի առողջապահական համակարգը, բացի բուժսպասարկման որակից ու մատչելիությունից գնահատում են նաև մահացության, կյանքի տևողության, մանկական ու մայրական մահացության և հիվանդություններից մահացության ցուցանիշներով: Հայաստանի առողջապահական համակարգը բնականաբար նույնպես գնահատվում է այս ցուցանիշներով:

Համաձայն առողջապահության նախարարության տվյալների Հայաստանում կյանքի տևողություն երկարել է. Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը հասել է 71.5-ի իսկ կանանցը՝ 77.9 Այսինքն Հայաստանի բնակչության կյանքի միջին տևողությունը՝ 74.8 է Մանկամահացության տվյալների համաձայն նորածինների ու երեխաների մահացության ցուցանիշները կրճատվել են: 1990-2013 թվականների ընթացքում նվազումը կազմել է 47 տոկոս: Սակայն միաժամանակ նեոնանտալ մահացության ցուցանիշները շարունակում են աճել երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով: Մայրական մահացության ցուցանիշը 19.2 տոկոս է, ինչը ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ շատ բարձր ցուցանիշ չէ: Ինֆեկցիոն հիվանդություններից մահացության ցուցանիշը 1 տոկոս է, ինչը նույնպես վատ արդյունք չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին