▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն պետք է թույլ տանք, որ ինչ-որ եվրոչինովնիկներ մեր քթից բռնած ման տան ու ծիծաղեն մեզ վրա․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապաչակել՝ կից գրելով․ «Ծյոծ Ուրսուլայի երևանյան այցի հետքերով...
Թե բա ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին...
Լո՞ւրջ...
Իսկ մեր տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու...»։

Տեսանյությում անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստանին 18 մլն եվրո օգնություն տրամադրելու մասին հայտարարությանը, մասնավորապես ասում է․ «2 ամիս է՝ ՌԴ-ն բացահայտ փակել է իր շուկան ՀՀ գյուղմթերք և սննդամթերք արտահանողների առաջ։ Մենք կորցնում ենք 1 միլիարդ 100 միլիոն դոլար գյուղմթերքի և 600 մլն դոլար՝ սննդամթերքի արտահանման պահով, ու էս կապիկը եկել, մեզ ասում է՝ 18 միլիոն եվրո փող եմ տալիս ու ինչ որ մարդիկ սրանից ուրախանում, հրճվո՞ւմ են։

Լավ, որքան պետք է թույլ տանք, որ ինչ-որ եվրոչինովնիկներ մեզ խաբելով, մեր քթից բռնած ման տան ու ծիծաղեն մեզ վրա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին