▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ նշեց ծնունդը ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ. արտերկրից ԲՀԿ նախագահը դեռ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

 

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան 56-րդ տարեդարձն էր:
yerkir.am-ը ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե որտեղ և ինչ միջավայրում է անցկացրել ծննդյան օրը Ծառուկյանը: Մամլո քարտուղարը տեղեկացրել է միայն, որ Ծառուկյանը տարեդարձը նշել է արտերկրում` հարազատների և ընկերների միջավայրում: Արտերկրից ԲՀԿ նախագահը դեռ չի վերադարձել:

Հարցին, թե կոնկրետ ո՞ր երկրում է նշել, և ովքե՞ր են եղել տարեդարձին հրավիրվածները, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Բնական է, որ պարոն Ծառուկյանի հետ կապված ցանկացած իրադարձություն և իրողություն մեծ հետաքրքրություն է առաջացնում, բայց մյուս կողմից` ցանկացած մարդ անձնական կյանքի իրավունք ունի, ուստի պարոն Ծառուկյանի ծննդյան օրվա մանրամասները հրապարակելը նպատակահարմար չեմ գտնում»:

Հարցին, թե ճի՞շտ է, որ արտերկրից վերադառնալուց հետո Ծառուկյանը հրապարակելու է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը, նրա մամուլի քարտուղարը պատասխանել է, որ որոշումը կհրապարակվի նոյեմբերի վերջին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին