Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով չորս անչափահաս տղա է զոհվել. երեքը՝ դեպքի վայրում, մեկը 3 օր անց՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Գրում է «Նյուզ»-ը․ Ավտովթարը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում. 16-ամյա Էդուարդ Գրիգորյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ընկույզի հաստաբուն ծառին, ապա մոտակա էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել։ Էդուարդին, մեքենայում գտնվող 17-ամյա Կարեն Պողոսյանին, 17-ամյա Միհրան Միրիջանյանին հրշեջները ավտոմեքենայից դուրս են բերել մոխրացած վիճակում։ 16-ամյա Ալբերտ Ներսիսյանին հաջողվել է ավտոմեքենայի վերնամասի պատուհանից դուրս գալ, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Օշականի համայնքապետարանի աշխատակիցը պատմել է, որ տղաները մոտ ընկերներ էին։ Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ավտովթարը՝ գյուղում որևէ մեկը տեղյակ չէ։ |
Օշականում ողբերգական ավտովթարից զոհված 4 պատանիները նույն դասարանից էին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet