Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»։ *** ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»։ |
«Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet