▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, թե Գագիկ Բեգլարյանին 75.000 $ կաշառք է տվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանի՝ ժողորդին հայտնի «Ոսկու Վաղարշ» մականվամբ՝ Ոսկու շուկայի սեփականատիրոջ դիմումի փաստով:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչություն հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում երբ իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ «Չոռնի Գագո» մականվամբ՝ Գագիկ Բեգլարյանի կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել և քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պռարաբի»՝ Արամ Վարդանյանի հետ իր հանգուցյալ ծանոթի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին