▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հ. Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս լուրը  հաստատել է Գալստյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

/filemanager/uploads/Tigran_Araqelyan.jpg

Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին