▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, տվյալ երիտասարդը մասնակից է եղել այլ ծեծկռտուքի․․․Տեսանյութը հայտնվել է համացանցում

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, տվյալ երիտասարդը մասնակից է եղել այլ ծեծկռտուքի․․․Տեսանյութը հայտնվել է համացանցում՝ այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն միջադեպի առիթով  հայտնել է. «Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։
Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»:

Ավելի վաղ էլ՝ ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել. «Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»:

Տեսանյութը կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին