▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բացահայտեցին Երևանում կեսգիշերին տեղի ունեցած սպանությունը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում 1-03 Շտապ օգնության Արաբկիրի ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռի 2-րդ փողոց, որտեղ հայտնաբերել է մահացած տղամարդու:

Օպերատիվ քննչական խումբը նշված փողոցի աստիճանների վրա հայտնաբերել է նույն փողոցի 35 տան բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանի դին: Մինչ օպերատիվ քննչական խումբը տեղում քննչական գործողություններ էր կատարում, Երևանի և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություններում օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչև մահանալը Ա. Հակոբյանը եղել է նույն փողոցի 72 տան բնակիչ, 32-ամյա Արտակ Մինասյանի հետ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ա. Հակոբյանին:

Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են սպանության կասկածյալին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանությունը կատարողը նախկինում եղել են դատապարտված:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին