▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բացահայտել են 28 տարի առաջ կատարված սպանությունը

 

Ոստիկանությունը 28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտել: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր:

Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվել են, ստուգվել հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չի հաջողվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվել է:

Ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:


 

 

 

 

 

 

 

Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին