Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ոստիկանները գերիների վերադարձի պահանջով նստացույց իրականացնող քաղաքացուն աթոռով հեռացրեցին Կառավարության շենքի առջևից: Մինչ այդ նստացույց անողներին ասել էին, որ ազատեն Կառավարության շենքի տարածքը, քանի որ Վրաստանից պաշտոնյաներ են ժամանելու և պետական արարողակարգային միջոցառում է տեղի ունենալու (Աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն): Բայց մասնակիցները չեն կատարել պահանջը՝ ասելով. «որտեղից ուզում են գան, մենք բողոք ունենք, ցույց ենք անում»: |