Թարմացված․ «Դատական նիստն ավարտվեց»,- Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ 15:00-ին: Փաստաբանն ասաց, որ վերահաստատել են իրենց բոլոր պնդումները:
Տեսանյութերն ու ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը: Դատարանի բակում են զոհված զինծառայողների հարազատները, հասարակական, քաղաքական գործիչներ: Ոստիկանները շրջապատել են շենքը: Հիշեցնենք՝ զոհվածի մայրը ձերբակալվել է վարչապետի որդուն առևանգելու կասկածանքով: Թարմացված․Դատարանի բակում փաստաբան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է երեկ տեղի ունեցած առերեսմանը՝ նշելով, որ մասնակիցները պնդել են իրենց ցուցմունքները. «Աշոտ Փաշինյանը հանգամանակից պատրաստված էր այդ առերեսմանը, անգամ կանխատեսել ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը»,- ասել է Հովհաննիսյանը: |
Թարմացված․ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից ՄԵԿԸ կամ միաժամանակ ՄԻ ՔԱՆԻՍԸ կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝ |