▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններին նկարահանել է կաշառք պահանջելու պահին

 
ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի պետական վարչության ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է 5 ոստիկանների, ովքեր այս օրերին դարձել են «YouTube» հոսթինգում շրջանառվող տեսագրության հերոսներ:
 
«Այդ ոստիկանների որոշ ղեկավարներ անմիջապես հիվանդացան: Մենք հասկանում ենք, որ կա այդպիսի մի «խորամանկ» հիվանդություն: Սակայն նրանց նկատմամբ նույնպես կկիրառվեն արձագանքման միջոցներ, այսօր յուրաքանչյուր ղեկավար պետք է պատասխան տա իր յուրաքանչյուր ենթակայի համար», - ասել է ՆԳՆ գերատեսչության պետ Վլադիմիր Վինևսկին:
 
Տեսագրության մեջ պատկերված է, թե ինչպես են ճանապարհային պարեկության ոստիկաններն ավտոսիրողից փորձում խլել նրա հեռախոսը, որը գտնվում էր ձայնագրության ռեժիմում և թե ինչպես են նրանք այդ պայքարի ընթացքում վնասում ավտոմեքենայի դռները:
 
Ըստ այդ տրանսպորտային միջոցի տիրոջ՝ ոստիկանները նրանից պահանջել են 500 ռուբլի (16 դոլար), իբր թե արագությունը գերազանցելու համար:
 
Այս գործով տեղի Քննչական կոմիտեն որոշում է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը:
Աղբյուրը`  «Փաստինֆո»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին