▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կարողացել են կանխել Երևան քաղաքի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի բնակչուհի, 60-ամյա Սվետլանա Հակոբյանի և Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Ռազմիկ Հասանյանի ինքնասպանության փորձերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին այդ պահին մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ նշված անձինք իրենց հետ զրույցում ասել են, որ ընտանեկան և սոցիալական ծանր խնդիրներ ունենալու պատճառով ուզում են իրենց կամրջից ցած նետել: Բարեբախտաբար ոստիկաններն օրերատիվ գործողությունների արդյունքում կարողանում են կանխել այն:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին