▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության գործողությունները խորին տարակուսանք առաջացրին

Ոստիկանական օպերացիաների մասնագետ չեմ, բայց ոստիկանության այսօրվա գործողությունները ինձ մոտ առաջացրեցին խորին տարակուսանք: Դրանք ինձ հիշեցնում էին  «տրամվայը դուրս է գալիս ռելսերից» տարբերակը: Կադրերից ակնհայտորեն երևում է, որ մինչ երթի մեկնարկը Շ. Հարությունյանը հույժ բորբոքված ելույթ է ունենում՝ բարձրաձայնելով իր  «հեղափոխական» նպատակների մասին, ավելին՝ բացահայտ հնչեցնում է  «նաչալնիկին խփելու» իր մտադրության մասին, թվարկում իրենց զինանոցը և ասում, որ այն կիրառվելու է, էլ ավելին՝ գրպանից հանում է ինչ-որ իր (հավանաբար՝ պայթուցիկը) և մի լրագրողի հարցին, թե դա ինչ է, ասում, թե իր ընկերների համար է: Այնուհետև մերժում է հայտնել երթուղու մասին, իսկ մասնակիցնեին բաժանվում են փայտեր, որոնք  «ժամեր առաջ արդեն մահակները խրձերով դրված էին Հրապարակի հարթակին»: Տարօրինակն այն է, որ այս բոլոր պրոցեսների ընթացքում Հարությունյանի անմիջապես կողքին է կանգնած գնդապետ Օսիպյանը՝ մի քանի գործընկերների ուղեկցությամբ, համակ ուշադրությամբ լսում է այդ ամենը, սակայն ոչինչ չի ձեռնարկում: Ավելին՝ ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, իրենց թղթակցի այն հարցին, թե տեսնում է արդյոք որևէ վտանգ այս ամենի մեջ, վստահ պատասխանում է՝ ոչ: Մեկ րոպե չանցած որոտում են պայթյունները: Ավելին, պայթյուններից հետո 2-3 րոպե տիրում է գրեթե լուռ վիճակ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ պիտի անի: Ինչ է սա՝ ավելորդ ինքնավստահություն, իրավիճակի անլուրջ գնահատում, թե անփութություն:

Կարեն Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին