Հրատապ հայտարարությամբ է հանդես եկել ոստիականությունը՝ հորդորելով բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Դիտեք նաև՝
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա
տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև
մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը
հորդորում է՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության
դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող
պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված
պատասխանատվություն:


