«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժիններն ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում: Ոստիկանության հարգարժան ծառայողնե՛ր, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի:

Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ»:


