▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում։

Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։ Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։

Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։

Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին