Օրերս Հայաստանում միասեռական զույգ է նշանվել և այդ մասին հայտնել իր տիկտոկյան էջում։ Թայլանդացի և նիդերլանդացի միասեռական զույգը ծանոթացել է Հայաստանում, նշանվել տոնական օրերին։ Իսկ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը կոշտ արձագանքել է զույգի տեսանյութերին։
Antifake.am-ն է գրում ու մանրամասնում․ «Նախորդ տարվա հուլիս ամսից Թայլանդից Հայաստան ժամանած միասեռական տիկտոկերը դեռ հուլիսին հայտարարել է, որ զուգընկեր է փնտրում։
Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ նա արդեն գտել է իր զույգին։ Տեսանյութերում նրանք ցույց են տալիս իրենց մատանիները, որից պարզ է դառնում, որ զույգը նշանվել կամ ամուսնացել է։
Միասեռական զույգը Հայաստանում Ամանոր է նշում, ժամանակ անցկացնում և Տիկ Տոկ սոցիալական հարթակում ակտիվ կերպով հրապարակում իրենց առօրյան։ Տեսանյութերից մեկի մեկնաբանություններում, որտեղ միասեռական զույգը Հանրապետության հրապարակի եղևնու մոտ լուսանկարվում է, արձագանքել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։ «Մենք իրավունք չունենք այսպես այլասերևածներին թողնել մեր սուրբ երկրում՝ հայկական հողի վրա»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Արզաքանցյանը։
Նշենք, որ օտարազգի միասեռականների ազատ ելումուտը Հայաստանի Հանրապետություն սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում։ Նրանց թիվը մեր երկրում օր օրի ավելանում է։ Հասել ենք այնտեղ, որ օտարազգի միասեռականները ժամանում են Հայաստան՝ հենց այստեղ հարաբերություններ կառուցելու ու «ընտանիք» կազմելու համար։ Փաշինյանի օրոք տրանսգենդեր միասեռականները նույնիսկ ոստիկանական բաժանմունք են ներխուժել ու ծեծել ոստիկաններին, Երևանում էլեկտրաշոկի միջոցով մարդ թալանել, իսկ այսօր արդեն նրանք «ամուսնանում են»»։