▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքի Հայ ազգ. Սպանել են քո Զինվորին

Ոտքի Հայ ազգ: Անավարտ մնացած ազգային-ազատագրական պատերազմի զինված փուլի ազդանշանը տրված է: Սպանել են քո Զինվորին` ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիր-անդամ, չորս անչափահաս երեխաների հայր Հրաչ Մուրադյանին: Անկախ այս սպանության կոնկրետ շարժառիթներից, դրա բուն շարժառիթը Հրաչի պատկանելությունն է Հայի արմատային տեսակին: 
Նրա մահվան ցավի, նրա որբացած երեխաների մորմոքի ու հայրակարոտ աչքերի, նրա մարտական ընկերների ցասման ու վրեժի քուրայում կոփիր կամքդ ու բանականությունդ և սկսիր քո և Հայրենիքիդ ազատագրումը: Այս պատերազմը յուրահատուկ է: Նրա ճակատային գիծը բաժանում է նախ` մեր ներսի ստրուկին ու ոգեղեն մարդուն, օտարացածին ու Հային, ապա` օտար գաղութարարին ու Հայ ազգին, ազգուրաց քաղաքական-տնտեսական վերնախավին և Հայ ժողովրդին: 
Ոտքի ել, համախմբվիր, զինվիր իմաստնությամբ և քեզ բնորոշ ոգեղեն ստեղծագործականությամբ կերտիր քո հերոսների երազած ինքնիշխան ու համազգային պետութունը: Ոտքի ել, եթե չես ուզում, որ այս անգամ էլ հերոսներիդ մեկ-մեկ սպանեն ու քեզ արդեն վերջնականապես ստրկացնեն: Հայկ Նահապետի և բոլոր Հայկազուն զինվորների անպարտելի Ոգին զորավիգ է քեզ:

 

Վարուժան Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին