Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․․․ Թողնելու ենք, որ Հայաստան մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին հողը՝ հայկական»,- այս մասին այսօր հրավիրված մեծ հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, իսկ ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական և ուժեղացնել, կարող է քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- նշեց Կարապետյանը։ Նա նաև ցույց տվեց մի փաստաթուղթ՝ նշելով․ «Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է «Արևմտյան Ադրբեջան» պետության՝ Ադրբեջանի կողմից տպված կոնցեպտից, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու ՀՀ վերադարձի համար։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է․․․»։ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը՝ ընդգծելով․ «Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»։
***
|
«Խաղաղություն չի կարող լինել՝ վախ տարածելով, խաղաղություն չի կարող լինել՝ Ադրբեջանի պահանջով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելով»,- այս մասին այսօր հրավիրված հանրահավաքում նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։ «Հայի տեսակը ուժեղն է, արժանապատիվն է և մարդասերն է․․․ Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կա՛մ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք»,- ընդգծեց Վարդևանյանը։ *** |
|
«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին», Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում այս կարծիքը հայտնեց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։ Մխիթարյանի ելույթի ժամանակ շատերը հուզվեցին, երբ նա սկսեց կատարել․ «Արշալույս էր, նոր էր բացվել․․․» երգը։ *** |
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեսակապի միջոցով հեռարձակվեց կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը։ «Փոփոխությունները գալիս են․․․ Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում հունիսի 7-ից հետո։ Յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով․․․ Ես երաշխավորում եմ»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը պետք է կայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը և վճռի այս և գալիք սերունդների ապագան։ «Այսօր սրանից ավելի կարևոր հարց չկա։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ազատ և ուժեղ Հայաստանում»,- հավելեց Կարապետյանը։ |
***
|
Հանրապետության հրապարակում ժամը 19։00-ին մեկնարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից քայլերթով շարժվել են են դեպի Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակցել հանրահավաքին։ *** |
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է եղել ճնշումների, քաղաքական հետապնդումների, մտնելով պայքարի մեջ՝ գիտակցել է, որ այն հեշտ չի լինելու, սակայն այս ամենը արվել է և արվում է՝ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մինչև վերջ գնալու ենք, սա մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար է, մեր ժողովրդի անգամ այն հատվածի համար է, որը դեռ չի գիտակցել, բայց շատ արագ կգիտակցի, թե մենք ինչից հեռու պահեցինք Հայաստանը»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց նաև՝ մի քանի օր է մնացել մինչև հաղթական ավարտ։
***
Մտավախություններ չունենք, մենք գնում ենք առաջ, գնում ենք դեպի հաղթանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունեն, որ ընտրություններից հետո ընդդիմադիրները հայտնվելու են բանտերում, ինչպես այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարություններից նոր չի անում, նա այդ հայտարարություններից ոչ միայն արել է, այլ նաև՝ կիրառել, այդ թվում՝ իմ նկատմամբ։ Ուստի, դա ամենալավ մեթոդը չի այս փոփոխությունների ալիքը կասեցնելու։ Հետևաբար՝ մտավախություններ չունենք, մտավախություններով, կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։
***
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ուժեղ Հայաստանը», չնայած բացթողումներին, բոլոր շանսերը ունի հաջորդ իշխանություն լինելու համար։ |


