▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում վիճակը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ

 

Ուկրաինայում վիճակը կարծես թե սրընթաց գնում է դեպի քաղաքացիական պատերազմ և արդեն ոչ միայն տեսականորեն ու ոչ միայն ոստիկանության ու քաղաքացիական ակտիվիստների ներգրավմամբ, այլ լրիվ այլ մակարդակով: Ուկրաինայի տարբեր շրջաններում արդեն բացահայտ հնչում են անջատողական կոչեր` հատկապես Գալիչինայում ու Ղրիմում:
Այս երկու շրջաններում արդեն անգամ տեսական մակարդակով չի դիտարկվում Ուկրաինայի կազմում մնալու հավանականությունը` անկախ քաղաքական ճգնաժամի եզրահանգումից:

Ի պատասխան սրան, աննախադեպ հայտարարություն են արել Ուկրաինայի զինվորականները. Ուկրաինայի ՊՆ-ի կայքում հայտարարություն է տեղադրվել, որտեղ Յանուկովիչին` որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի կոչ է արվում հրատապ կերպով ու բանակի միջոցով կարգուկանոն հաստատել երկրում:

Եթե հաշվի առնենք, որ երեկ էլ նույն Յանուկովիչը հայտարարել էր, որ իշխանությունները կատարել է բոլոր պայմանավորվածությունները, սակայն ընդդիմությունը շարունակում է սրել իրավիճակը, իսկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի դեմ, ապա ամենևին էլ պետք չի անլուրջ վերաբերվել զինվորականների կողմից Յանուկովիչին մատուցված այս քարտ բլանշը:

Ողջ հարցը նրանում է, թե ինչ կամային հատկանիշների տեր է Յանուկովիչը և ինչ զոհողությունների է պատրաստ, որովհետև բանակի ներգրավումը կնշանակի նրա և իր ողջ ընտանիքի ակտիվների սառեցում` ԱՄՆ-ի հասանելիության տակ գտնվվող բանկերում, ինչպես վերջնական առջճակատում կձևավորվի իշխող էլիտայի գործարար ու քաղաքական շրջաննակաների միջև, իսկ դա հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Արդարության համար նշեմ, որ այս իրավիճակին կոշտ չմիջամտելն էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով, այնպես որ, Յանուկովիչն ու սովորական ուկրաինացի ժողովուրդը հայտնվել են երկու կրակների արանքում:

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին