Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կրկեսը փակ է, ԱԺ-ն լիուլի բավարար է. Երևանում կրկեսը չի գործում, կրկեսի նորակերտ գեղեցիկ շենքին Դալմայի գովազդներն են փայլատակում։ Ո՞ւմ է պետք կրկեսը, եթե խորհրդարանը բավարար է ժողովրդին զվարճացնելու համար։ ԱԺ-ն որոշումներ է ընդունել վայրի կենդանիներին կրկեսում օգտագործելն արգելելու, բուհերի և դպրոցների շենքերին ՀՀ պետական դրոշ ծածանելու մասին։ Մերօրյա Քաջ Նազարների օրոք խորհրդարանը ե՞րբ պետք է օրենքներ ընդունի, որ քաղաքացիները պարտավոր են ցերեկը աշխատել, գիշերը քնել, արևը պետք է դուրս գա արևելքից և գնա արևմուտք, գետերը պետք է վերևից հոսեն ներքև, ծառերը պետք է աճեն, վերև բարձրանան և այլն։
Դե հո ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար քրեական հետապնդում չեն սահմանի, պետք է մուկ տշեն, տշում են, ժամանակ են սպանում, հարմար առիթներով էլ պետության փողերով կայֆոտ գործողումների մեկնում Բալի ու այլ տեղեր։ Իսկ եթե լուրջ, ապա խորհրդարանական ընդդիմությունն իր փաստացի անգործությամբ լեգիտիմացնում է Արցախը և Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքներ հանձնելու գործընթացը»։: