▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ է սիրում Արմեն Աշոտյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ տեղի է ունեցել  Արմեն Աշոտյանի «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը։ «Երգի տարբեր հատվածներ տարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերություններ, հիշողություններ են։ Չկա երգի հերոսուհի, կա երգի մեջ ապրած կյանքի, զգացմունքների, սիրո, տարբեր դրվագների միահյուսում, գուցե իդեալական սեր, որը ենթադրում է տառապանք, խանդ, մենություն, բայց որն ի վերջո ավարտվում է աղոթքով, որովհետև աղոթքով է հնչում «ես սիրում եմ» արտահայտությունը»,- ասել է խոսքերի և երաժշտության հեղինակը՝ խոստովանելով, որ պրեմիերայից առաջ հուզմունք կա, նաև  հույս հայտնելով, որ երգը կսիրվի հանրության կողմից, որովհետև արհեստական չէ, զգացմունքային է։ Երգը կատարում է երգչուհի Անչոկը։ Ի դեպ,  հուլիսի 8-ին կներկայացվի նաև երգի տեսահոլովակը։ 

Կարճ հատված՝  Արմեն Աշոտյանի «Ես սիրում եմ» երգից՝ ստորև. 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին