▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում գրածիս ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«1. Այսօր Գոշ գյուղ հենց գյուղամեջում կանգնած գյուղացիների խոստովանությամբ շուրջ 2000 տուրիստ է մտել (թող լինի 1000):

2. Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է:

 

 

 

3. Գոշ գյուղը ունի շուրջ 1300 բնակիչ:

4. Գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա:

5. Գյուղամիջի հյուրատան միակ մատուցողը տեղացի չէ: Միակ խոհարարը տեղացի չէ:

Հ.Գ. Ում գրածի ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից, որտեղ հռչակավոր վանք չկա, որ ինքն իրենով ամեն օր հազարով տուրիստ բերի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին