«Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կապակցությամբ վերջին օրերին ֆեյսբուքի արցախյան իշխանամետ օգտատերերի առաջարկած վարկածները վերածվեցին ԼՂՀ Դատախազության պաշտոնական վարկածի, համաձայն որի կասկածյալները գնացել են այդ քայլին անձնական պատճառներով: Իսկ այդ անձնական պատճառները, ըստ դատախազության, հետևյալն են՝ կասկածյալները ցանկացել են սպանել Բալասանյանին, որովհետև վերջինս չի կատարել նրանցից մեկի եղբորը բանտից ազատելու խոստումը: Սա առնվազն անլուրջ պատճառ է, քանզի եթե դա մարդ սպանելու պատճառ լիներ, ապա Արցախի պաշտոնյաների մեծ մասի դեմ պետք է սպանության փորձեր կատարվեին: Չնայած դատախազությունը դեպքերի մանրամասներ չէր հրապարակում՝ ելնելով «նախաքննության գաղտնիությունից», սակայն արդեն հասցրին «պատճառների» մասին հաղորդել: Ու՞մ կարող էր խանգարել Վիտալի Բալասանյանը: Պատասխանը հստակ է՝ իշխանության մաս կազմող և նախագահական ամբիցիաներ ունեցող վեց-յոթ գործիչներից առնվազն երեքին: Իրականում հենց այս վարկածն էլ լայնորեն շրջանառվում է ժողովրդի մեծ մասի մոտ»: