▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմից էր Նիկոլ Փաշինյանը պաշտպանում Մել Դալուզյանին. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝վարչապետի հայտարարության մասին

Առավոտից երեկո նրան սղոցող մարդկանցից էր պաշտպանում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա նշել էր, որ Մել Դալուզյանը գտնվում է իր անձնական պաշտպանության տակ:

«Այդ մարդը փախել է Հայաստանից, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Այն թշնամանքի, ատելության մթնոլորտը որը կարող են ստեղծել որոշ անհատների կամ խմբերի շուրջ, նորություն չէ, որ կարող է վտանգ ստեղծել մարդու շուրջ»,-ասաց Մարիա Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ այն հայտարարությունները, որ «Մել» ֆիլմը պատվիրված է պետության կողմից, սխալ ձևակերպում է։

«Մի ժողովուրդ, ով իր անցյալով գիտի, թե ինչ է նշանակում նկարագրվել որպես ավելի քիչ , քան մարդ և դրա պատճառով զանգվածային ոչնչացման ենթարկվել, պիտի որ ավելի զգայուն լինի նման լեզվի նկատմամբ և չօգտագործի այդ լեզուն»,-նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև՝ Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո ա . Նիկոլ Փաշինյանը՝ Մել Դալուզյանի մասին

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին