|
«Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր, թե ինչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, դիտարկվում էր ունենալ այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: Երկու տարի անց, մենք ունենք մեկ ընկերություն, որը ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն էլ ունի: Կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայվի, մենք այսօր մոդել չենք վերանայում, այլ մոդելի մեջ փոփոխություններ ենք կատարում: Մուտքի գինը, լիցենզավորման վճարները էլի մնում է շատ բարձր, ընդհանուր կարգավորումները այնքան կաշկանդող են, որ, այնուամենայնիվ, այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական ազդեցություն չենք ունենա, կարող է ոլորտը մի քիչ բացվի, և մի քանի տնտեսվարող սկսի աշխատել, բայց դրանք կլինեն ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության կողմից ներկայացված՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ: |
«Ունենք կանեփ արտադրողը ընկերություն, որը ախորժակը կորցրել է իր բիզնեսի նկատմամբ, ուզում է փակվել»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


