▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ, դիրքերի կորուստ՝ Թալիշի ուղղությամբ ու հարավային թևում. Արայիկ Հարությունյան

Այո, պատերազմի մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց ՊԲ-ն հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմին, և հարձակումը ամբողջ երկայնքով մեկ սկսվեց ժամը 7-ի կողմերը՝ Օմարից մինչև Արաքս. այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրած ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այո, ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ, ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Կարծես նույնն է սցենարը, ինչ Ապրիլյան պատերազմի օրերին, բայց մասշտաբները ահռելի են»,- ասաց նա:

Նախագահ Հարությունյանը շեշտեց, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան: «Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը՝ անօդաչուներ և ինքնաթիռներ»,- հավելեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին