▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր է Հայաստանի վարչապետը․․․Սոլովյովի զարմանքը

«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարում է, թե բա ռուս խաղաղապահները առաջինը պիտի արձագանքեն տեղի ունեցածին։ Ու՞ր է Հայաստանի վարչապետը։ Բա նա ինչի՞ համար է։ Թե՞ արդեն Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մասն է և դրա համար իրեն իրավունք չի վերապահում խոսելու».

Վլադիմիր Սոլովյովն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետի խոսնակի մեկնաբանությանը։ 

Հավելենք, որ Սոլովյովի խոսքը ներկայացնելով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Նիկոլի խոսնակ Մանե, էս մարդը քեզ հարց է տալիս, հարցնում է՝ ճի՞շտ է, որ այն, ինչ մնացել է Արցախից՝ քեզ ու քո շեֆին հեչ չի հետաքրքրում, դու ու քո շեֆը Արցախը այլեւս համարում եք Ադրբեջան, դրա համար էլ ասել ես դիմեք ռուս խաղաղապահներին»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին