▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում Ռուբեն Հայրապետյանի դեմ. վերջինս յուրացրել է. . .

Տուրիստական կազմակերպության 24-ամյա ներկայացուցիչը կալանավորվել է խարդախության համար. նա. . .

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Բացահայտվել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Այս անվանումներն այժմ բոլորի շուրթերին են...Տիգրան Ավինյան

Սա նախագիծ է, որով Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի. . .

Եկել են հեղափոխական ուժերը և փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները. Գևորգ Գորգիսյան

Գաղտնիք եմ բացում,հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականները մեզ ասացին՝ ոչինչ, քիչ մնաց, մեզ. . .

Իրենց ուզածը ընդդիմություն չունենա՞լն է. Գևորգ Պետրոսյան

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Վերջին երկու տարիներին քաղաքապետարանը ոչ մի կերպ չի ավելացրել ամանորյա ծախսերը. փոխքաղաքապետը. . .

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել․ Հրանուշ Խառատյան

Ներքին համոզմունք ունեմ, որ էժան ավիատոմսերի թեմայում ամեն ինչ չէ, որ հայտնի է. Զոհրապ Եգանյան

7 հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել. Միքայել Մելքումյան

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների համար վաղ կեսաթոշակի ինստիտուտի ներդրման նախագիծը

Մնջախա՞ղ ա, ի՞նչ ա, ձեն չհանենք, ձեռներոն նշաններ ցույց տա՞նք․ Գևորգ Պետրոսյան

Օր առաջ պետք է Երևանը մաքրել աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից. Հովհաննես Ազոյան

Ինչպես և ինչու միայն 19 տարեկանում Լիա Զախարյանն որոշեց հանդիպել հորը. դերասանուհին անկեղծանում է

Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել

Եթե մտքիդ կա, որ ուզում ես Հայաստան վերադառնալ՝ պետք է անես՝ մանավանդ հիմա․Վահե Բալուլյան

Նա ոչ թե Փաշաև է, այլ Մելիք-Փաշինյան. ադրբեջանցի լրագրողը կասկածում է, որ Մեհրիբան Ալիևան. . .

Հերթական աղբամանները այրեցին․ Կարծում եք պատահականությու՞ն է

Պիտի ծնվեն հայկական երգեր, որ աշխարհում կհաղթեն Jingle Bells-ին ու Happy Birthday-ին․Նիկոլ Փաշինյան

Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության

Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում

Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի

ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը

Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ

Նոր տրամաբանությամբ դիմավորենք 2020-ը, հուսով եմ՝ բոլորիդ տեսնել Հրապարակում․Նիկոլ Փաշինյանի «լայվը»

Փաշինյանն այլ ելք չունի, քան վերադառնալը Տեր-Պետրոսյանի առաջարկած ֆորմատին. Լևոն Զուրաբյան

«Պետք է դուրս մղել Փաշինյանի խրտվիլակ ընդդիմությանը, որին ինքը շատ է սիրում». Կարպիս Փաշոյան

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան

Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, աննախադեպ. Նիկոլ Փաշինյան

Дорогой Брат! Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Ի՞նչ կտա էլեկտրոնային գործիքների ներդրումը պետական կառավարման համակարգում

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը

Համատիրության վճարը օրենքով սահմանված չէ՛, եթե չի սպասարկում՝ մի՛ տուր

Կձևավորվի միջավայր, որտեղ հենց իմ 2 դուստրերը, ՀՀ բոլոր կանայք կկարողանան լիարժեք իրացվել.. . .

Թովմաս Գրիգորյանը չի տիրապետում իրավիճակին. Արմեն Մելիքբեկյան

Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է. Զոհրապ Եգանյան

Փաշինյանը՝ ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության եւ 2020 թվականի անելիքների մասին

Կարևորը մարդկանց չհիասթափեցնելն է. Աննա Հակոբյանի հարցազրույցը

Այս ընթացքում ինձ շատ ռեժիսորներ չեն հավանել.Արթուր Հարությունյանը «Ֆեյք մամա»-ով հաջողության. . .

Ի՞նչ պետք է իմանալ փոստային առաքանիով ապրանքների ներմուծման նոր սահմանաչափերի մասին

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի Հայաստանին. դատախազության. . .

Ո՛ւր էլ լինեմ, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա. Սիլվա Կապուտիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում, անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հայտարարեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու մասին: Կապուտիկյանը շքանշանը ստացել էր 1998 թվականին:

 

 

 

 

 

 

«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակը այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը... Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի սրբություն է, որին ես այս իմ քայլով մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա ժողովուրդը այսօր ենթարկվում է հալածանքի ոչ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով, այլեւ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի հարգվում Մեսրոպ Մաշտոցի լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»,- ասել էր անվանի բանաստեղծուհին:

 

 

Արձագանքելով նրան՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ ավելի կոշտ պատասխան կտայի»:

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելու հետ մեկտեղ
Սիլվա Կապուտիկյանը Քոչարյանին էր ուղարկել նաեւ այդ օրերին գրած իր այս բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին ու կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, 
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված, 
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ, 
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ, 
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար, 
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Աղբյուր՝ armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին