▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր են գնում ՌՈ «դեվյատկի» գումարները. «Գործ տվողների» փողերը մսխվու՞մ են

Ամենևին գաղտնիք չէ, որ Ռազմական Ոստիկանությունը` ինչպես ուժային մյուս կառույցներն, իրավունք ունի «գործակալական ցանց» ունենալ: Խորհրդային տարիներին գործակալակական ցանցերն ունեցել են այլ նպատակներ ու «գաղափարախոսություն»` հիմնականում «գործ են տվել», բայց դրա դիմաց կրկին վարձատրվել են. դրանով զբաղվել է 9-րդ վարչությունը:

ASEKOSE.am-ին հայտնի է դարձել, որ Ռազմական Ոստիկանության նախկին ղեկավարությանը հաջողվել էր հասնել նրան, որ ՊՆ-ն բյուջեից ֆինանսավորում ստանա: Այդ մասին հրամանը նախարար Սեյրան Օհանյանը ստորագրել էր 2011 թվականին. հրամանի համաձայն`նրանք, ովքեր գաղտնի նշումներ և հաղորդումներ տային բանակում տեղի ունցող հանցագործությունների մասին, պետք է ֆինանսավորվեին: Յուրաքանչյուր արժեքավոր տեղեկատվություն, որը կբացահայտվեր օպերատիվ աշխատողների միջոցով, ենթակա էր վարձատրման ` 20-80 հազար դրամ: Ընդ որում` այդ նշումները կարող էին լինել տասնյակ և ավելի. գումարն այդ դեպքում նույնպես տասնապատկվում էր և ավելի:

Սակայն ASEKOSE.am-ին հասած տեղեկություններով , որոնք բավականին կոնֆիդենցիալ են, բայց այս պահին ընդունենք որպես ասեկոսե/ իսկ հայտնի է, որ ասեկոսեն հաճախ հավաստի է դառնում/, «դեվյատկի» գումարները մսխվում են ներկայիս ՌՈ ղեկավարոթյան կողմից ` կեղծ նշումներով:

Դիցուք` ձևակերպումն այսպիսին է լինում. սրճարանում նստած ինֆորմացիա է ստացվում, այն գրանցվում է գործակալի վրա, դուրս է գրվում գումարը և ... մսխվում: Ավելին, ըստ ասեկոսեների, Ռազմական Ոստիկանության մարզային ստորաբաժանումները, որոնք ևս գումար պետք է ստանան , չեն ստանում որևէ լումա, սակայն ստորագրում են դրա դիմաց և այդ գումարը նույնպես ... մսխվում է:

Իհարկե, սա կարելի է բնութագրել առայժմ ասեկոսեներ են, սակայն նորանշանակ զինվորական դատախազը, որ պետք է փոխարինի Գևորգ Կոստանյանին( քանի որ վերջինիս նշանակումը Գլխավոր դատախազի պաշտոնում ժամանակի խնդիր է), կարող է իր ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, քանի որ, ասենք, նվազագույնը տասը նշումի դիմաց` ստացվում է ամսական 300.000 դրամ. գումար, որ հայտնի չէ, թե ուր է գնում: Այս ամենի պատասխանատուները, ըստ ասեկոսեների, հանդիսանում են երկու պաշտոնյա` ՌՈ պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը և վերջինիս` օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, ում հարստությունն ու պաշտոնն, ըստ ՌՈ աշխատակիցների, Դուբայի տնտեսության պես արագ աճեց ընդամենը երկու տարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին