▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր ենք հասել, որ անիզախարյանները ոստիկանությանը տղամարդկություն են սովորեցնում

Ոստիկանությանը, ԱԱԾ-ին ամեն առիթով էս երկրի եղած-չեղածի մեջ մեղադրելուց ու պարսավելուց առաջ` մի հարցի թող որոշները պատասխանեն: Ինչո՞ւ սենց թեք մտա, որովհետև ֆբ-յան ընկերներից, երբեմն, անձնական չատով` ոչ հրապարակային քննարկումներում, ինձ հարցնում են` լավ խի՞ ես պաշտպանում: Ասեմ, էլի ասեմ, կամ ավելի ճիշտ օրինակով ասեմ, որ հստակ երևա, այո՛, ես պաշտպանում եմ, դրա համար պարզ պատճառ եմ տեսնում ու ամենակարևորը` անկեղծ եմ, իսկ այդ որոշների մեղադրանքները` մեղմ ասած, չափազանցված:

Առավոտ, տաքսու վարորդը` մտերիմս է, ասում է, լավ էս ի՞նչա: Ո՞նց կարա մեկը բացատրի, որ ամեն օր զվարճանքի օբյեկտներում նույն մարդիկ աջ ու ձախ փող են ցպնում: Լավ դու ո՞վ ես արա, որ կարաս քեզ թույլ տաս կես միլիոնանոց խմիչք բացես, լավ դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, կյանքում 10 դրամ աշխատած չկաս, այ «ոչմեկ»: 

Հիմա ինձ ասեք` կարո՞ղա սխալա ասում մարդը: Կամ ինձ ցույց տվեք մի հատ ոստիկան, որ իրան նման շռայլություն թույլ տա: Երեկ մեկը անմեղսունակ-անմեղսունակ գրել է` «..քանի դեռ ոստիկանությունը ծառայում է ռեժիմին»: Տո այ անբացատրելի «խելոք», ոստիկանությունը ծառայում է պետությանը, ժողովրդին: Խի՞ ես նենգափոխում, մոտիվդ ո՞րնա, շահդ ո՞րնա, բացատրի մենք էլ հասկանանք: Երեկ էն խեղճ Օսիպյանը կանանց բողոքի ակցիայի ժամանակ` էլ ձեր ցավը տանեմ, էլ ձեր հոգուն մեռնեմ, խնդրում եմ, սիրելիս, հարգելիս.. մնում էր չոքեր էդ բողոքող մայրերի առաջ, խնդրեր, իսկ անբարոյականի վաստակ կայքերից մեկը ոստիկանի հասցեին` իբր կանանցից մեկի բերանով հնչած ամենածայրահեղ հայհոյանքը վերնագիրա դրել, ու հաճույքից գլուխները կորցրել են:

Մի հատ ճիճուի նկարած-դրած ճիճու նյութ, որով հա՛մ ոստիկանինա վարկաբեկում, հա՛մ երեխա կորցրած` ծայրահեղ բողոքի միջոց ընտրած հայ կնոջը: Չգիտեմ ինչու, կամ հենց լավ էլ հասկանալի շարժառիթներով ինձ թույլ եմ տալիս մտածելու, որ տաքսիստիս նյարդայնացրած «ոչմեկը», որ իրեն թույլ է տալիս օրը մեջ կես միլիոնանոց խմիչք բացի օբյեկտներում, հենց նման ճիճու կայքի շեֆերի տեսակնա նաև, որ մի օրվա զակազով, սեփական ժողովրդի արժանապատվության, սեփական պետության պետական կառույցների դեմ արած մի օրվա զակազով կարա իրեն նման բան թույլ տալ: Ու իրեն թվա թե տղայա, բայց դե ինքն էլ գիտի հո, որ «էն բանի տղայա», ու գիտի նաև, որ հեռանկար չունի ոչ մի առումով, դրա համար օրվա առած` օրվա մսխած: 

ԲԱՐԵՎ, հակաճառողներ, եթե մեջներդ էդքան իրատեսություն ու անկեղծություն կա, ու հիմնավորված կարող եք դիալոգ անել, ու էդքան դուխ, որ հրապարակային կարող եք խոսել, խնդրեմ. սպասում եմ, դատարկախոսներին ու «իլյուզոնիստների»` կհայհոյեմ անխնա: 

Արա, տաքսիստիս ասած, ո՞ւր ենք հասել, անիզախարյանները ոստիկանությանը իբր տղամարդկություն են սովորեցնում, թարսի պես էլ ոստիկանությունը, ոնց հասկացել եմ, զոոֆիլներով չի զբաղվում: Բա հիմա ի՞նչ ենք անելու: Բա ո՞ւրա մեր ժողովրդի աչալրջությունը: Սա կարևոր բառ է, մի խուսափեք խորանալ էս բառի վրա, օգտակար է:

Աշոտ Վիրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին