▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ Հայաստանում կարված պիջակս «Gucci»-ի կամ «Zilli»-ի տպավորություն էր թողել. Նիկոլ Փաշինյան

 


Այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական առաջընթացին, ասաց.

«Մեր տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, քանի որ Հայաստանի շուկան, ցավոք, շատ փոքր է և միայն մեր շուկայի վրա հիմնված տնտեսությունով չենք կարող բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել»:

Որպես օրինակ՝ վարչապետը մատնանշեց թեթև արդյունաբերությունը՝ շեշտելով, որ կա հայկական արտադրության բավականին որակյալ հագուստ, կոշիկ և այլն.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, որը մի քանի տեղերում նշել էին, թե «Gucci» կամ «Zilli» է, բայց այն արտադրված է Հայաստանում՝ մասնավոր դերձակի մոտ պատվիրված», - նկատեց Նիկոլ Փաշինյանը:

 

Կարդացեք նաև՝  Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով խոսել է այն մասին, ինչ չհասցրեց ասել հանրահավաքին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին