▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ կլինեմ, որ ՀՀԿ-ն միայնակ ձևավորի կառավարությունը

Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, նույնիսկ` ՕԵԿ-ը, մաս չկազմեն նոր կառավարությանը ու խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն միայնակ ձեւավորի կառավարությունը` դրա համար կրելով ամբողջական պատասխանատվություն:

Կոալիցիոն կառավարություններն արդյունավետ չեն աշխատում, առավել ևս, եթե այդ կոալիցիաներն արհեստական են: Աjդպես է ամբողջ աշխարհում: Այդպես է նաև Հայաստանում:

Եթե իշխանությունը վստահության ավելի մեծ պաշար է ուզում ստեղծել, ապա դրա լավագույն ձևը քաղաքական աջաբսանդալը չէ:
Անհրաժեշտ է բարձրացնել կառավարման որակը:
Եթե իշխանությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր քառյակը, դարձյալ լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանում անձնական գործոնը կարևոր դեր ունի ու դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
ՀՅԴ-ն եւս հասկացրել է, որ առնվազն լոյալ է լինելու նոր կառավարության հանդեպ:
ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ռեսուրսները բավարար չեն` ազդեցիկ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին