«Ես շատ ուրախ եմ, որ Հովհաննես Ազոյանը ցանկություն է հայտնել անդամակցել ՔՊ-ին, որովհետև այսօր ՀՀ-ում կուսակցական դառնալը չի ենթադրում պաշտոն ստանալ կամ որևէ գործունեությամբ զբաղվել»,- այսօր՝ սեպտեմբերի 6-ին, նման կարծիք է հայտնել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ամբողջ աշխարհում մարդիկ նույնիսկ իրենց կուսակցական են հայտարարում՝ առանց կուսակցությանը տեղյակ պահելու, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ անդամատոմս գաղափարը գոյություն չունի:
«Մարդը որոշել է, որ պետք է սատարի իր գործունեությամբ, ի դեպ, դիմումը նոր է ընդունվել և դեռ պետք է քննարկվի, սակայն չեմ կարծում, որ կմերժենք, իսկ ես՝ որպես վարչության անդամ, ուրախ եմ, որ նա դառնա ՔՊ անդամ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: