▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒշացա'ծ է, տիկին Սարգսյան, ուշացա'ծ է...

«Տիկին Ռիտա Սարգսյանի ուշացած կոչը»

ՀՀ նախագահի տիկնոջ գրասենյակին

 

Սիրելի Ռիտա

 

Հետաքրքիր զուգադիպությամբ 18.11.2013թ. մի շարք լրատվական ծառայություններով միաժամանակ հրապարակվեց «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամին օժանդակություն ցուցաբերելու Ձեր` ազգային համախըմբման կոչը և Գորիսի նախկին քաղաքապետ Ս. Հարությունյանի ` տխրահռչակ լիսկայի հանցագործությունների,թալանի,հափշտակությունների մասին հսկայածավալ հրապարակումները:

   Տիկին Ռիտա,

    Ի՞նչ ազգային համախմբման մասին է խոսքը,երբ ծայրահեղ աղքատության ճիրաններում են հայտնվել բնակչության 40%-ը,արտագաղթել են արդեն 500000-ից ավելի մեր հայրենակիցներ և շատ շուտով կհատենք ՀՀ բնակչության 1,5 միլիոնի սահմանագիծը:

   Ի՞նչ ազգային համախմբման մասին է խոսքը,այն էլ ցեղասպանության 100 ամյակի շեմին, երբ մի խումբ անարժանիներ թալանով,գողությամբ և հափշտակությամբ հարստացել և տիրապետում են հարյուր միլիոնավոր դոլարների ու հսկայական կապիտալի: Դրա վառ ապացույցը քրեական տականք լիսկայի օրինակն է,որը թալանել է Սյունիքի մարզի ողջ բնական հարստությունները,կարևոր նշանակության հարյուրավոր օբյեկտներ (շինություններ,հողատարածքներ,ջրային ռեսուրսներ և այլն),և այսօր  էլ բոլորիս աչքի առաջ մայրաքաղաքի սրտում կառուցում է միլիո-նավոր դոլլարների արժողության առանձնատուն:

   ՈՒշացա'ծ է, տիկին Սարգսյան, ուշացա'ծ է...

 

 

Հարգանքներով`  

 

Ամալյա Պետրոսյան

ք. Երևան

21.11.2013թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին