▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուշադիր հետևելու ենք, որ ամբողջ ազգով այցելենք «hայազգի հաջողակ» տղամարդկանց տները»

Տեղեկացրել էինք, որ  Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ և որ, ըստ մամուլի, այս պահի դրությամբ 53 «հայազգի հաջողակ տղամարդ» մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին։

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այս առիթով տելեգրամյան ալիքում գրել էր․ « Ուշադիր հետևելու ենք, թե ովքե՞ր են այդ 53 «Հայազգի հաջողակ» տղամարդիկ, որպեսզի ընթրիքից հետո ամբողջ ազգով այցելենք հաջողակների տներ: Հ.Գ. Հաջողակների տներ մենք կայցելենք անվճար»:

Ավելի ուշ, Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համացանցի արձագանքներից, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության․ «Օրվա խոսքը. Փաստորե՞ն, «հայազգի հաջողակ տղամարդիկ» վաղն ընթրելու են Աննա *****ի, իսկ նրանց կանայք՝ Վարդան Ղուկասյանի հետ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին