▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադիր նայի Նիկո՛լ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում են ադրբեջանցիները. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg

«Ուշադիր նայի Նիկո՛լ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում են ադրբեջանցիները։

Սա հասարակ հայ մարդ է, ով իր նման հարյուրավոր հայերի պես, ամեն օր ենթարկվում է կտտանքների, ծեծի կամ նսեմացման՝ ադրբեջանցի օկուպանտների կողմից Արցախում կամ սահմանամերձ շրջաններում...

Այս հայերն այն մարդիկ են, ում հարազատ հողը, տունը, պապերի շիրիմները, եկեղեցիները դու՝ Նիկո՛լ, հանձնեցիր թուրքին։

Դու՛ և քեզ սատարող մարդիկ ուղղակի պատասխանատվություն են կրում այս անմարդկային խայտառակության համար, որն ամեն օր տանում են հայերը։

Ինձ շատ հետաքրքիր է՝ դու և քո թիմակիցները գոնե հասկանո՞ւմ եք արհավիրքի հետևանքները։

Չէ’... համոզված եմ չեք հասկանում և չեք հասկանա, որովհետև ձեզ համար այս ամենը, այս մարդկանց արյունը, այս մարդկանց հանդեպ կտտանքները, զինվորների մահը, մեր հայրենիքի կեսի հանձնումը թուրքի լամուկների բերանը ընդհամենը դրվագներ են ձեր և թուրքերի միջև «տնտեսական համագործակցության և ռեգիոնալ հաշտեցման» դավաճանական և հակահայկական ծրագրի իրագործման համար։

Հիշում եմ, թե ինչպես քո թիմակից պատգամավորներից մեկը մի երկու օր առաջ լուրջ դեմքով հանրայինի եթերում պնդում էր, թե «ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմի» թեզը վնասակար է, և պետք է գնալ դրական համագործակցության տարածաշրջանային հարևանների հետ...

Հետաքրքիր է, այդ քո պատգամավոր֊թիմակիցը պարզապես անմեղսունակ անգրագետ դեմագոգ է, թե՞ գիտակից դավաճան...

Հասկացիր Նիկո՛լ, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան քո անբարտավան և վտագավոր կառավարումը ավելացնում է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայերի ֆիզիկական գոյության վտանգի մակարդակը։

Ախր հասկացիր մի բան, մեջտեղից կիսվես միևնույն է դու արդեն ապացուցեցիր բոլորին, որ դու և քո «խաղաղասեր» թիմն ուղղակի վտանգում եք բոլորի կյանքը և անվտանգությունը։

Ի սեր Աստծո, հեռացի՛ր, հեռացիր և դա կլինի այն միակ հայանպաստ քայլը, որը դու ունակ ես անել»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին