▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա. հեռացող Արայիկ Հարությունյանի գրառումը

Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար:

Կրթության ոլորտում տասնամյակներով ձեւավորված կարծրատիպերը եւ մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը եւ պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`

-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,

-Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,

-Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,

-Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

Ահա այս ամենը կարեւորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:

Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին