▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ միացում՝ ընտրատեղամասերից

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը կարող եք հետևել ընտրական տեղամասերից՝ ուղիղ միացմամբ։

Թարմացված․ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդ Ռադիկ Ավետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավան 1/3 ընտրատեղամասում խախտումներ են տեղի ունենում. հանձնաժողովի նախագահը, խախտելով Ը.Օ 67-րդ հոդվածի 3-րդ կետը, ընտրողներին ուղղորդում էր, որպեսզի քվեաթերթիկը ծրարում դնեն ծալված ձևով։
Հանձնաժողովի նախագահն իրեն պահում էր ոչ կոռեկտ, ձայնն էր բարձրացնում, պրովոկացիա անում»։

Թարմացված․ «Հայաքվե» դիտորդական առաքելության շտաբի պետ Մենուա Սողոմոնյանի գրառումը․ «Մեծ քանակությամբ անորակ ծրարներ են թողարկվել, երբեմն հնարավոր չի լինում քվեաթերթիկը ուղիղ դնել մեջը։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։ Բայց դա ոչինչ դեռ։ Երբեմն հանձնաժողովի նախագահները քվեարկողներին ասում են՝ կարող եք ծալել։ Ձայների հաշվարկի ժամանակ բավական խնդիրներ կարող են առաջանալ»։

Թարմացված․ «Անկախ դիտորդ»-ը թելեգրամյան ալիքում հայտնում է. «9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:
Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը:
Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:
Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»:

Թարմացված․ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը, ով քիչ առաջ լրագրողներին ներկայացնում էր մինչ այս պահն արձանագրված ընտրախախտումները, ասել է, որ հանցագործության մասին 2 հաղորդում են ներկայացրել․ «Մեկը վերաբերում է ընտրողների կազմակերպված տեղափոխմանը, մյուսը՝ դիտորդի գործունեության խոչընդոտմանը։ Քանի որ ենթադրում եմ՝ այդ հարցը կլինի, ասեմ, որ ընտրակաշառքի հետ կապված որևէ արժանահավատ ահազանգ չունենք»,- նշել է նա։

Թարմացված․ «Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ մեզ ահազանգեց մի քաղաքացի, ով տեղեկացրեց, որ Նոր-Նորքի 7-րդ զանգվածի 2/25 ընտրատեղամասում հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։ Քաղաքացի հասցեում գրանցված է 4 հոգի, սակայն ընտրությունների օրով իրենց հասցեն համալրել են նաև Նվարդ Էդուարդի Հովակիմյանը, Շահանե Էդուարդի Հովակիմյանը, Վարդգես Հովակիմյանը, Նարինե Օհանյանը, Հովակիմյան Էդուարդը։
Քաղաքացի Հունիկյանին հարցրինք՝ ինքը փորձե՞լ է տեղում ճշտել, թե ինչպե՞ս է ստացվել, որ իրենց հասցեում գրանցված են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, Հունիկյանն ասաց, որ իրեն հորդորել են ոստիկանությունից ճշտել․

«Բայց ինչը ճշտեմ, ես լավ գիտեմ, թե մեր տանն ով է ապրում, ով չի ապրում»,- ասաց քաղաքացին»։

Թարմացված․ Քաղաքացի Ռոզա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Այսօր լրիվ պատահական պարզեցինք, որ մեր տանը ևս մեկ գրանցված անձ կա, ում նույնիսկ չենք էլ ճանաչում (էդպիսի անուն, ազգանունով նույնիսկ բարեկամ չունենք):
Արդար ու ժողովրդավար Հայաատանում, որտեղ ընտրությունները բաց ու թափանցիկ են անցնում, փաստորեն առանց տան տիրոջ տեղյակ լինելու նման դեպքեր են տեղի ունենում։
Ասածս ինչ ա, ուշադիր եղեք, մեկ էլ տեսաք ձեր տանն էլ մարդիկ կան գրանցված։
ՀՀ ոստիկանություն, հրավիրում եմ ձեր ուշադրությունն այս խնդրի շուրջ, իսկ վաղն առավոտյան անձամբ մոտենալու ենք հաղորդում ներկայացնելու:
P.S. հենց նման բաների համար ենք ասում՝ գնացեք ընտրությունների ու մի թույլ տվեք ձեր ձայնը ևս օգտագործել այս իշխանությունների օգտին:
P.S. 2 հասցեն ինքս եմ փակել»։

Աղբյուրը` Ռոզա Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին