▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուղիղ պատասխանեք․ կո՞ղմ եք, որ Ստեփանակերտը գնա Բաքու՝ բանակցության»․ հարց՝ Փաշինյանին

Խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների թեման շարունակելով՝ ՀՀ վարչապետն ասել է.

«Պետք է ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ համաձայնեցնենք, նոր ստորագրենք: Կա որոշակի առաջընթաց ու մենք շարունակելու ենք աշխատանքը՝ հնարավոր եզրակացության հասնելու համար: Դետալների մեջ մտնելը ճիշտ չեմ համարում»: Լրագրողի հարցին՝ Երևանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու՝ հանդիպման, ասել է. «Գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ. էդ հարցի պատասխանն ո՞վ ա տալու: Քմահաճույք չի. մեր խնդիրն է, որ պետք է տեղի ունենա, ու խոսացողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին