▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս. ԱՆ խորհրդականը՝ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատկերացրեք, ինչ աստիճանի են ոմանք ուզում մարդկանց մոլորեցնեն, իբր երկնքից ինչ-որ բան են շաղ տալիս: Նոր խոսել եմ Armenian Helicopters LLC պատասխանատուի հետ, նա հայտնեց, որ վերջին երկու օրը Երևանի վրա թռիչք չեն ունեցել, այս տեսանյութը անցյալ տարվա է և ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս: Ավելացնեմ որ սա մեր սանավիացիայի ուղղաթիռը չի:

Հ.Գ. Հուսով եմ իրավապահները կսկսեն ուսումնասիրել նմանատիպ նյութերի տարածման նպատակը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին