Դիտեք նաև՝
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը օրեր առաջ հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդմանը, որի ընթացքում խոսել էր նաև իր և նախկին կնոջ՝ սննդաբան Լիլիթ Բասյանի հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել էր իրենց բաժանման թեմային։ Դերասանը իր խոսքում մասնավորապես նշել էր.
«Ես ունակ չեմ դավաճանել երբեք՝ անկախ իմ մասին պտտվող մեծ քննարկումների։ Չկա մի հատ փաստ, որի հիման վրա կարելի է ասել, որ ես դավաճանել եմ։ Ես չեմ դավաճանում այն մարդուն, ում սիրում եմ»։
Ալեքսանդրը ասել էր, որ նորմալ հարաբերությունների մեջ է նախկին կնոջ հետ՝ բացառապես կապված երեխայի հարցերով և երեխան ոչ մեկի կողմից ծնողական սիրո պակաս չի տեսնում։
«Անկախ ամեն ինչից, որ ես ամուսնալուծվել եմ, իմ երեխայի պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա։ Մայրը շատ լավ է, թող լինի առողջ, գեղեցիկ հագնվի, լավ աշխատանք ունենա, բնակաբար իր որդու հետ պիտի լավ հարաբերությունների մեջ լինի, բայց ամենակարևոր պատասխանատվությունը վերցրել իմ ինձ վրա, այսինքն՝ հետևել մինչև իմ կյանքի ամենավերջին շունչը, իմ որդու դաստիարակությանը, կրթությանը և իր հոգեբանորեն պատրաստ լինելուն՝ բոլոր տեսակի դժվարություններին»։
Իսկ օրերս Կենտրոն հեռուստաընկերության «Առանց կարծրատիպերի» հաղորդման հյուրն էր դարձել Լիլիթ Բասյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել էր նաև այդ հաղորդման ընթացքում Ալեքսանդրի արտահայտած մտքերին՝ ասելով, որ հաղորդումը դիտելուց հետո հուզվել է.
«Քանի որ ես այնպիսի մարդ եմ, ես նախապես ասացի, որ սիրում եմ տեսնել լույս այնտեղ, որտեղ խավար է, և ես անկեղծ, ամբողջ սրտով հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց ես կլսեմ այդ բառը՝ կներես։ Ես ուզում եմ, որ մարդը օրերից մի օր հասկանա՝ ինչ էր արված, ուղղակի մարդկայնորեն։ Եվ ինձ հարց են տալիս, ասում են՝ ինչը կփոխեիր, ես ասում եմ՝ միշտ երկու հոգին են մեղավոր։ Այդ հարցազրույցը նայելուց իմ հոգին տակնուվրա եղավ, քանի որ ես ներքուստ գիտեմ, թե ինչպես է դա եղել, ես գիտեմ ես որտեղ եմ մեղավոր եղել։ Ես ուղղակի ուզում եմ մի կետի հասնի, որ ասի՝ Լիլ, կներես էլի։ Կապ չունի՝ ինչ հարցազրույց կտա»,- նշել էր Լիլիթը՝ հավելելով, որ եթե օրերից մի օր ինքը Ալեքսանդրին տեսնի անդունդում, նրան ձեռք կմեկնի, առաջինը նրա համար, որ նա իր երեխայի հայրն է, երկրորդը, քանի որ ինքը մարդ է։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝