Երևանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ Արման Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Հանրապետության հրապարակի Լենինի արձանի պատվանդանի և հրաշք ամբիոնի (трибуна) քարերը, ի ուրախություն մեզ, պահպանված են:

Չնայած նրան, որ քարե կտորները բավականին վնասվել էին քանդման ժամանակ՝ այնուամենայնիվ իրենց շքեղ ճարտարապետական տեսքը չեն կորցրել:
Ուզում եմ դիմել Երևանի քաղաքապետին՝ շքեղ ամբիոնը որևէ տեղ վերականգնելու աշխատանքներին աջակցելու համար:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն աջակցեց գտնել ամբիոնի կտորերը, ինչի մասին բարձրաձայնել էի Երևանի Ավագանու ապրիլի 28-ի նիստին»:


