▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է․Փաշինյան

«Հայաստանում 2021 թվականի մայիսին արձանագրվել է 635 հազար աշխատատեղ, ինչն իր ծավալով աննախադեպ է»,- կառավարության նիստի սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստին նա անդրադարձել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

«Այս ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին ու բոլորը գիտեին, որ ամենաանկանխատեսելի ընտրություններն ենք անցկացնում: Ինչպես խոստացել էինք՝ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անառարկելի արժեք է: Իհարկե հարուցված են քրգործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու վերաբերյալ, որոնք պատշաճ քննություն ու ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին