▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վ.Պուտինին, որ այդ ջանքը գործադրեց և հրաշք տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաք այցելության ժամանակ շնորհակալություն հատնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ջանքը գործադրեց եւ հրաշք տեղի ունեցավ՝ 70 օր անհետ կորած մեր 6 հայ զինվորները վերադարձան տուն։

«Խնդիրն այն է, որ տարածքները շատ մեծ են, չգիտեն՝ մեր տղերքը կոնկրետ որտեղ են, որ մտնեն հանեն։ Եղել է, որ մտել են, բարձրախոսով խոսել են ռուսերեն, հայերեն բայց դուրս չեն եկել, մենք ենթադրում ենք, որ դա նրանից է, որ չեն վստահում, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն, ռուսերեն խոսել»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ 6 հայ զինծառայողներն էլ հյուծված են, սակայն նրանց կյանքին վտանգ կամ հաշմանդամություն չի սպառնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին